ՀԵՍՈՒ 24:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեսուն այդ խոսքերը գրեց Աստծու օրենքի գրքում. և մի մեծ քար առավ ու այն կանգնեցրեց Տիրոջ սրբարանի մոտ գտնվող բևեկնի ծառի տակ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն դրանք գրեց Աստծու օրենքի գրքում, մի մեծ քար վերցրեց և այն կանգնեցրեց Տիրոջ առաջ Բևեկնի ծառի տակ։ |
Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։
Ռեբեկայի դայակ Դեբորան մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որին տրվեց Ալոն-Բախութ անունը։
Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը։ Առավոտյան վեր կենալով՝ զոհասեղան շինեց լեռան ստորոտին և տասներկու քարե սյուներ կանգնեցրեց Իսրայելի տասներկու ցեղերի համեմատ։
Եվ Սյուքեմի բոլոր բնակիչներն ու Մելոնի ամբողջ տունը հավաքվեցին մեկտեղ և գնացին Աբիմելեքին թագավոր դարձրին արձանի կաղնու մոտ, որը Սյուքեմում է։
Եվ Սամուելը մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի և Սենի միջև և նրա անունը դրեց Աբենեզեր՝ ասելով. «Տերը մինչև այս տեղը օգնեց մեզ»։