Մովսեսի մոտ եկան Հովսեփի որդի Մանասեի տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սալպաադի աղջիկները. նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։
ՀԵՍՈՒ 17:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք ներկայացան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և իշխաններին ու ասացին. «Տերը Մովսեսին հրամայեց, որ մեզ ժառանգություն տա մեր եղբայրների մեջ»։ Եվ Հեսուն Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տվեց իրենց հորեղբայրների մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք կանգնեցին Եղիազար քահանայի, Նավեի որդի Հեսուի և իշխանների առաջ ու ասացին. «Աստված Մովսեսի միջոցով պատվիրեց, որ մեզ ժառանգություն տրվի մեր եղբայրների մեջ»։ Եվ Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տրվեց իրենց հոր եղբայրների մեջ։ |
Մովսեսի մոտ եկան Հովսեփի որդի Մանասեի տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սալպաադի աղջիկները. նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։
Ինչո՞ւ մեր հոր անունը պիտի իր տոհմի միջից վերանա, քանի որ որդի չունեցավ։ Մեզ կալվա՛ծք տվեք մեր հոր եղբայրների մեջ»։
Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։
Սրանք են քանանացիների երկրում Իսրայելի որդիների ժառանգած վայրերը, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետության իշխանները տվեցին նրանց իբրև ժառանգություն։
Ղևտացիների նահապետները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի նահապետներին,