Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 21:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ղևտացիների նահապետները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի նահապետներին,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Ղևիի որդիների ավագները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի տոհմերի ավագներին,

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 21:1
9 Խաչաձեւ Հղումներ  

Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանզի կատաղի էր. անիծյալ լինի ցասումը նրանց, քանզի խիստ էր։ Կբաժանեմ նրանց Հակոբի մեջ Եվ կցրեմ Իսրայելի մեջ։


Սրանք են նրանց հայրերի տների գլխավորները. Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն են՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։ Սրանք են Ռուբենի տոհմերը։


Ահարոնի որդի Եղիազարն ամուսնացավ Փուտիելի աղջիկներից մեկի հետ, և սա նրա համար ծնեց Փենեհեսին։ Սրանք են ղևտացիների հայրերի գլխավորներն ըստ իրենց տոհմերի։


Տերը Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Այն քաղաքները, որ տալու եք Իսրայելի որդիների կալվածքներից. շատ ստացողից շատ պետք է վերցնեք, իսկ քիչ ստացողից՝ քիչ։ Յուրաքանչյուրն իր ստացած ժառանգության համեմատ իր քաղաքներից պետք է տա ղևտացիներին»։


Սրանք են քանանացիների երկրում Իսրայելի որդիների ժառանգած վայրերը, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետության իշխանները տվեցին նրանց իբրև ժառանգություն։


Սրանք ներկայացան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և իշխաններին ու ասացին. «Տերը Մովսեսին հրամայեց, որ մեզ ժառանգություն տա մեր եղբայրների մեջ»։ Եվ Հեսուն Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տվեց իրենց հորեղբայրների մեջ։


Սրանք են այն ժառանգությունները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, ժողովի վրանի դռան մոտ վիճակով բաժանեցին և վերջացրին երկրի բաժանումը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ