ՀԵՍՈՒ 10:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նույն օրը գրավեց և սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց նույն օրը բնաջնջեց այնպես, ինչպես արել էր Լաքիսին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Ոդողոմը մատնեց Իսրայելի ձեռքը, որը այն օրը գրավեց ու սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց այն օրը կոտորեցին, ինչպես որ վարվել էին Լաքիսի հետ։ |
Սակայն երբ նրանք իրենց թշնամիների երկրում լինեն, ես այնուամենայնիվ չեմ մերժի նրանց, չեմ զզվի նրանցից՝ ամբողջապես նրանց կորստյան մատնելու և նրանց հետ իմ արած ուխտը ջնջելու աստիճան. որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։
Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Լաքիսից անցան Էգղոն և նրա մոտ բանակատեղի դնելով՝ պատերազմեցին նրա դեմ։
Գրավեցին այն և սրակոտոր արեցին այն, նրա թագավորին, նրա բոլոր քաղաքներն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Հեսուն բնաջնջեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց ճիշտ այնպես, ինչպես արել էր Էգղոնին։