Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 10:37 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Գրավեցին այն և սրակոտոր արեցին այն, նրա թագավորին, նրա բոլոր քաղաքներն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Հեսուն բնաջնջեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց ճիշտ այնպես, ինչպես արել էր Էգղոնին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Գրավեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագավորին և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ապրող ոչ մեկը չազատվեց։ Նրա հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Ոդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մեջ եղած ամեն ինչ ոչնչացրին։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 10:37
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հեսուն սրի բերանով զարկեց Ամաղեկին ու նրա ժողովրդին։


Հեսուն նույն օրը գրավեց նաև Մակեդան, սրի քաշեց այն և բնաջնջեց նրա թագավորին ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. Մակեդայի թագավորի հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։


Նույն օրը գրավեց և սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց նույն օրը բնաջնջեց այնպես, ինչպես արել էր Լաքիսին։


Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Էգղոնից բարձրացան Քեբրոն և պատերազմեցին նրա դեմ։


Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան Դաբիր և պատերազմեցին նրա դեմ։


Եվ գրավեցին այն, սրի քաշեցին նրա թագավորին, նրանց բոլոր քաղաքները և բնաջնջեցին նրանց մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես որ արել էր Քեբրոնի հետ և ինչպես արել էր Լեբնայի ու նրա թագավորի հետ, այնպես էլ արեց Դաբիրի և նրա թագավորի հետ։


Հեսուն հաղթեց բոլոր լեռնային, հարավային, դաշտային երկրներին, լեռների ստորոտներին և դրանց բոլոր թագավորներին. ոչ մեկին ողջ չթողեց, այլ սպանեց կենդանի մնացած բոլոր մարդկանց, ինչպես պատվիրել էր Իսրայելի Աստվածը՝ Տերը։


Այս թագավորների բոլոր քաղաքները Հեսուն գրավեց ու դրանց բոլոր թագավորներին սրի քաշելով՝ բնաջնջեց, ինչպես պատվիրել էր իրեն Տիրոջ ծառա Մովսեսը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ