Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 10:36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Էգղոնից բարձրացան Քեբրոն և պատերազմեցին նրա դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Հեսուն ողջ Իսրայելի հետ Ոդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 10:36
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հուդան գնաց Քեբրոնում բնակվող քանանացիների դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր), և ջարդեցին Սեսին, Աքիմանին ու Թոլմիին։


Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների երկրի մեջ Ենակի հոր՝ Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, ինչպես որ Տերը հրամայել էր Հեսուին։


Նրանք վեր գնացին և հետախուզեցին այդ երկիրը Սին անապատից դեպի Եմաթ, մինչև Րոոբ։


Նաև քաջազուն տղամարդ Սադոկը և նրա հոր տնից՝ քսաներկու իշխաններ։


Ահա այն սպառազինյալների թիվը, որոնք եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, որպեսզի, Տիրոջ խոսքի համաձայն, Սավուղի թագավորությունը փոխանցեն նրան։


Ահարոնի որդիներին, որպես սպանողի համար ապաստանի քաղաք, տվեցին Քեբրոնն իր շրջակա ագարակներով. նաև Լեբնան իր շրջակա ագարակներով,


Քամմատա, Կարիաթ-Արբա, այսինքն՝ Քեբրոն, և Սիոր. ինը քաղաք և դրանց գյուղերը։


Եվ ամորհացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորն ու Էգղոնի թագավորը, հավաքվեցին իրենք ու իրենց բոլոր բանակները և վեր գնացին, բանակատեղի դրեցին Գաբավոնի մոտ և պատերազմեցին նրա դեմ։


Դրա համար Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հոհամ թագավորի, Հերիմութի Փիրամ թագավորի, Լաքիսի Հաբիե թագավորի և Էգղոնի Դաբիր թագավորի մոտ՝ ասելով.


Աբրամը չվեց և եկավ ու բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնում է, և այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար։


Նույն օրը գրավեց և սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց նույն օրը բնաջնջեց այնպես, ինչպես արել էր Լաքիսին։


Գրավեցին այն և սրակոտոր արեցին այն, նրա թագավորին, նրա բոլոր քաղաքներն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Հեսուն բնաջնջեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց ճիշտ այնպես, ինչպես արել էր Էգղոնին։


Քեբրոնը Քաղեբին տվեցին, ինչպես որ Մովսեսն ասել էր, և նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։


Սարաան, Այեղոնը և Քեբրոնը, որոնք Հուդայի ու Բենիամինի մեջ պարսպապատ քաղաքներ էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ