ԾՆՆԴՈՑ 41:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա դրանց ետևից բուսնեցին յոթ չոր, նիհար ու խորշակահար հասկեր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանցից հետո ելնում էին բարակ, չորուկ ու խորշակահար յոթ այլ հասկեր, |
Այդ նիհար հասկերը կուլ տվեցին այն յոթ լավ հասկերին։ Ես պատմեցի մոգերին, բայց չկա մեկը, որ մեկնի ինձ»։
Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը, Ուստի զարհուրեցին և ամաչեցին Եվ դաշտի խոտի պես եղան, Եվ կանաչ բանջարի, Տանիքի խոտի պես Եվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։
Որովհետև նա պտղաբեր է եղեգների մեջ, բայց արևելյան քամին պիտի գա, անապատից բարձրանալու է Տիրոջ հողմը, ցամաքելու է նրա աղբյուրը, և չորանալու է նրա ջրի ակը. հովը կողոպտելու է բոլոր ցանկալի իրերի գանձարանը։
Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսն ալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։
Հարվածվեց Եփրեմը. նրանց արմատը չորացավ, պտուղ չեն տալու։ Թեկուզ ծնեն էլ, նրանց արգանդի ցանկալիներին պիտի մեռցնեմ։