Հուդայի որդիները՝ Էր, Օնան, Սելոմ, Փարես և Զարա. բայց Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։
ԾՆՆԴՈՑ 38:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա այս արարքը վատ թվաց Տիրոջ առաջ, և նա նրան էլ սպանեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ քանի որ Օնանի արածն Աստված չար համարեց, ուստի նրան էլ սպանեց։ |
Հուդայի որդիները՝ Էր, Օնան, Սելոմ, Փարես և Զարա. բայց Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։
Եվ երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տուն բերել տվեց, և նա դարձավ նրա կինը ու նրա համար որդի ծնեց։ Բայց այս բանը, որ արեց Դավիթը, Տիրոջ աչքին չար երևաց։
Եվ աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, մի՞թե պիտի չարիք անես այս որբևայրուն էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, և մեռցնես նրա որդուն»։
Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելոմ։ Այս երեքը Հուդայի համար ծնվեցին Շավայի աղջկանից՝ քանանացուց։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ առաջ, և Տերը մեռցրեց նրան։
Սակայն ես կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. "Մի՛ արեք այդ պիղծ բանը, որը ես ատում եմ"։
Եվ Տիրոջ պատգամաբեր Անգեն Տիրոջ պատգամները հաղորդեց ժողովրդին՝ ասելով. «Տերն ասում է. “Ես ձեզ հետ եմ”»։
Ժողովուրդը Տիրոջ առջև լսելի կերպով տրտունջ արեց։ Տերը լսեց, և բորբոքվեց նրա բարկությունը։ Տերը կրակ թափեց նրանց վրա և ոչնչացրեց բանակի ծայրամասում եղողներին։
Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղք գործեցի, որովհետև չիմացա, որ դու էիր ճանապարհին իմ դեմ կանգնել։ Արդ, եթե դա վատ է երևում քեզ, ես ետ կդառնամ»։
Եթե մարդ մարդու դեմ մեղք է գործում, Աստված կանի նրա դատաստանը, բայց եթե մարդ մեղք գործի Տիրոջ դեմ, ո՞վ աղաչանք կանի նրա համար»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքը, որովհետև Տերն ուզում էր նրանց մահվան մատնել։