Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Միջագետքից ասորի Բաթուելի աղջկան՝ Ռեբեկային, որը ասորի Լաբանի քույրն էր։
ԾՆՆԴՈՑ 31:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա վերցրեց իր բոլոր անասուններն ու իր ամբողջ ունեցվածքը, որ ստացավ, իր սեփական անասունները, որ ստացավ Փադան-Արամում, որպեսզի գնա Քանանի երկիրը՝ իր հայր Իսահակի մոտ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ հավաքեց իր ողջ ունեցվածքն ու հարստությունը, որ կուտակել էր Ասորիների Միջագետքում, որպեսզի գնա իր հոր՝ Իսահակի մոտ՝ քանանացիների երկիրը։ |
Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Միջագետքից ասորի Բաթուելի աղջկան՝ Ռեբեկային, որը ասորի Լաբանի քույրն էր։
Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։
Պատգամավորները, վերադառնալով Հակոբի մոտ, ասացին. «Գնացինք քո եղբոր՝ Եսավի մոտ. նա էլ չորս հարյուր մարդկանցով գալիս է քեզ դիմավորելու»։