ԾՆՆԴՈՑ 30:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լիան ասաց. «Երանելի եմ, որովհետև աղջիկներն ինձ երանի են տալու»։ Եվ նրա անունը Ասեր դրեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լիան ասաց. «Երջանիկ եմ, որովհետև կանայք ինձ երանի են տալու»։ Եվ որդու անունը դրեց Ասեր, որ նշանակում է «մեծություն»։ |
Լիայի աղախին Զեղփայի որդիները՝ Գադ և Ասեր։ Սրանք են Հակոբի որդիները, որոնք ծնվեցին նրա համար Միջագետքում։
Ասերի որդիները՝ Հեմնա, Հեսուա, Հեսուի, Բարիա, նրանց քույրը՝ Սարա, և Բարիայի որդիները՝ Քաբեր և Մաղքիել։
Մեկ հատիկ է իմ աղավնին, իմ կատարյալը. նա իմ մոր միակն է, իրեն ծնողի ընտրյալը։ Աղջիկները տեսան նրան և երանի տվեցին նրան, թագուհիներն ու հարճերն էլ գովաբանեցին նրան։
որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց, և այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան։