Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 30:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորներ գտավ և բերեց իր մայր Լիային։ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ՝ քո որդու մանրագորներից ինձ տաս»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց դաշտ, այնտեղ մանրագորի պտուղներ գտավ և դրանք բերեց իր մորը՝ Լիային։ Ռաքելն ասաց իր քրոջը՝ Լիային. «Քո որդու մանրագորի պտուղներից տո՛ւր ինձ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 30:14
5 Խաչաձեւ Հղումներ  

Եսավն ասաց Հակոբին. «Խնդրում եմ, տո՛ւր ուտեմ այդ կարմիր ապուրից, որովհետև թուլացել եմ»։ Դրա համար նրան կոչեցին Եդովմ անունով։


Բայց Լիան ասաց նրան. «Իմ ամուսնուն առնելը քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Ռաքելն ասաց. «Ուրեմն թող այս գիշեր նա քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարեն»։


Երեկոյան, երբ Հակոբը վերադառնում էր դաշտից, Լիան դուրս եկավ նրան դիմավորելու և ասաց. «Ինձ մոտ պիտի մտնես, որովհետև քեզ վարձել եմ իմ որդու մանրագորների դիմաց»։ Եվ նա այդ գիշեր պառկեց նրա հետ։


Մանրագորները բուրում են, և մեր դռների առաջ ամեն տեսակ ընտիր պտուղներ կան՝ թե՛ նոր և թե՛ հին, ո՛վ իմ սիրեկան, քեզ համար եմ պահել։


Շմավոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Իսաքարը՝ մեկ բաժին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ