Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։
ԾՆՆԴՈՑ 27:40 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո սրով ապրես և քո եղբորը ծառայես։ Բայց ժամանակ կլինի, երբ դու կընդվզես նրա դեմ և նրա լուծը քո վզի վրայից կգցես»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո սրի միջոցով պիտի ապրես և քո եղբորը պիտի ծառայես։ Բայց կգա ժամանակ, երբ կքանդես ու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»։ |
Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։
Ազգեր ծառայեն քեզ, և ժողովուրդներ երկրպագեն քեզ. տե՛ր եղիր քո եղբայրների վրա, և թող երկրպագեն քեզ քո մոր որդիները. քեզ անիծողներն անիծյալ, և քեզ օրհնողներն օրհնյալ լինեն»։
Պատգամավորները, վերադառնալով Հակոբի մոտ, ասացին. «Գնացինք քո եղբոր՝ Եսավի մոտ. նա էլ չորս հարյուր մարդկանցով գալիս է քեզ դիմավորելու»։
Նա բերդապահ զորքեր դրեց Եդովմում. ամբողջ Եդովմում դրեց բերդապահ զորքեր, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները. և Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։
Արդարև, դու հաղթեցիր Եդովմին, և քո սիրտը հպարտացրել է քեզ. ծա՛նր կաց և տա՛նդ նստիր. ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ և՛ դու ընկնես, և՛ քեզ հետ էլ՝ Հուդան»։
Նա տասը հազար եդովմացիներ սպանեց Աղի ձորում և Սելան առավ պատերազմով ու անունը դրեց Հեկթովել, ինչպես կոչվում է մինչև այսօր։
Այդ ապստամբությունից մինչև այսօր եդովմացիներն ազատված են Հուդայի երկրի գերիշխանությունից։ Այդ ժամանակ Լեբնան ևս ապստամբեց Հովրամի գերիշխանության դեմ, որովհետև նա լքել էր իր հայրերի Տեր Աստծուն։
Նրա օրոք եդովմացիներն ապստամբեցին Հուդայի գերիշխանության դեմ և մի թագավոր նշանակեցին իրենց վրա։
Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, ո՛վ փղշտացիների երկիր, ցնծա՛ ինձ համար»։
Մի՛ կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր։