Մանուկները մեծացան. Եսավը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։
ԾՆՆԴՈՑ 27:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գուցե իմ հայրն ինձ շոշափի, և ես նրա աչքին խաբեբա դառնամ ու ինձ վրա անեծք բերեմ և ոչ թե օրհնություն»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե իմ հայրը ինձ շոշափի, կհամարի, թե իրեն չեմ հարգում, և այն ժամանակ օրհնության փոխարեն անեծք կստանամ»։ |
Մանուկները մեծացան. Եսավը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։
Եվ Եսավն ասաց. «Մի՞թե նրա անունը Հակոբ չէ. ահա այս երկու անգամ է, որ խաբում է ինձ. իմ անդրանիկությունն առավ, իսկ հիմա էլ ահա օրհնությունն առավ»։ Եվ ասաց. «Ինձ համար օրհնություն չե՞ս թողել»։
մինչև որ քո եղբոր բարկությունն անցնի քեզանից, և նա մոռանա այն, ինչ որ արել ես իրեն։ Ես մարդ կուղարկեմ և կվերադարձնեմ քեզ այնտեղից. ինչո՞ւ զրկվեմ երկուսիցդ մեկ օրում»։
Անիծյա՛լ լինի անփութությամբ Տիրոջ գործն անողը, և անիծյա՛լ լինի իր սուրն արյունից խնայողը։
Եվ թող անիծյալ լինի խաբեբայությամբ վարվողը, իր հոտի մեջ որձ ունենալով ուխտ է անում և արատավորն է զոհ մատուցում Տիրոջը. որովհետև ես մեծ թագավոր եմ,- ասում է Զորքերի Տերը,- և իմ անունն ահարկու է ազգերի մեջ»։