Երեկոյան դեմ ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ, երբ կանայք դուրս են գալիս ջրհորից ջուր քաշելու։
ԾՆՆԴՈՑ 24:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա ես կանգնում եմ ջրի աղբյուրի մոտ. այս քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա ես ջրի աղբյուրի մոտ եմ, և այս քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։ |
Երեկոյան դեմ ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ, երբ կանայք դուրս են գալիս ջրհորից ջուր քաշելու։
Եվ լինի այն աղջիկը, որին ես ասեմ՝ “Իջեցրո՛ւ սափորդ, որ խմեմ”, և նա ասի, թե՝ “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”, նա թող լինի քո ծառա Իսահակի համար սահմանածդ. դրանով էլ ես կիմանամ, որ ողորմություն արեցիր իմ տիրոջը»։
ահա ես կկանգնեմ ջրի աղբյուրի մոտ. և այն աղջիկը, որ գա ջուր քաշելու, ու ես նրան ասեմ. "Քո սափորից ինձ մի քիչ ջո՛ւր տուր, որ խմեմ",
Մադիամի քուրմը յոթ աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։
Աղեղնավորների ձայնից ավելի բարձր Այնտեղ՝ ջրի գուռերի մոտ, Գովաբանում են Տիրոջ հաղթանակները, Նրա գյուղացիների ավելի բարձր հաղթանակները՝ Իսրայելի մեջ, Երբ Տիրոջ ժողովուրդը դեպի դռներն իջավ։
Երբ նրանք քաղաքը զառիվերից գնում էին դեպի վեր, հանդիպեցին աղջիկների, որոնք դուրս էին եկել ջուր հանելու, և նրանց ասացին. «Տեսանողն այստե՞ղ է»։