Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Երեկոյան դեմ ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ, երբ կանայք դուրս են գալիս ջրհորից ջուր քաշելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Երեկոյան, այն ժամին, երբ կանայք գալիս էին ջուր հանելու, ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ ջրհորի մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:11
10 Խաչաձեւ Հղումներ  

Երբ նրանք քաղաքը զառիվերից գնում էին դեպի վեր, հանդիպեցին աղջիկների, որոնք դուրս էին եկել ջուր հանելու, և նրանց ասացին. «Տեսանողն այստե՞ղ է»։


Սամարացի մի կին եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ջո՛ւր տուր՝ խմեմ».


Մադիամի քուրմը յոթ աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։


Արդարը գիտի իր անասունի կարիքը, բայց անիրավների ողորմածությունը դաժանություն է։


Այսօր աղբյուրի մոտ եկա ու ասացի. “Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, եթե իմ այս ճանապարհը, որով ես գնում եմ, հաջողեցնելու ես,


Նայեց և ահա տեսավ, որ դաշտում մի ջրհոր կար. ահա այնտեղ՝ նրա մոտ, ոչխարների երեք հոտեր էին պառկել, որովհետև այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար կար։


Փարավոնը լսեց այդ մասին և ուզում էր սպանել Մովսեսին։ Բայց Մովսեսը փախավ և բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց մի ջրհորի մոտ։


Աղեղնավորների ձայնից ավելի բարձր Այնտեղ՝ ջրի գուռերի մոտ, Գովաբանում են Տիրոջ հաղթանակները, Նրա գյուղացիների ավելի բարձր հաղթանակները՝ Իսրայելի մեջ, Երբ Տիրոջ ժողովուրդը դեպի դռներն իջավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ