ԾՆՆԴՈՑ 23:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամը վեր կացավ և խոնարհվեց այդ ժողովրդին՝ Քետի որդիներին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամը ոտքի ելավ և գլուխ խոնարհեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին։ |
Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց.
Այն երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ։ Ղովտը տեսավ և ընդառաջ գնաց նրանց և երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց։
«Տե՛ր իմ, լսի՛ր մեզ, դու մեր մեջ Աստծու մի իշխան ես. թաղի՛ր քո մեռելին մեր ամենաընտիր գերեզմաններից մեկում. մեզանից ոչ ոք քեզանից չի խնայի իր գերեզմանը քո մեռելին թաղելու համար»։
Եվ խոսեց նրանց հետ՝ ասելով. «Եթե ձեր մտքում կա, որ ես թաղեմ իմ մեռելին, լսե՛ք ինձ և Սահառի որդի Եփրոնի հետ խոսե՛ք ինձ համար,