12 Եվ Աբրահամը խոնարհվեց այդ երկրի ժողովրդի առջև։
12 Աբրահամը գլուխ խոնարհեց երկրի ժողովրդի առաջ,
Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց.
Այն երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ։ Ղովտը տեսավ և ընդառաջ գնաց նրանց և երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց։
«Ո՛չ, տե՛ր իմ, ի՛նձ լսիր. քեզ եմ տալիս արտը և այրն էլ, որ գտնվում է նրա մեջ. իմ ժողովրդի որդիների աչքի առջև քեզ եմ տալիս այն. թաղի՛ր քո մեռելին»։
Նա Եփրոնի հետ խոսեց այդ երկրի ժողովրդի առջև և ասաց. «Ո՜հ, լսի՛ր ինձ. արտի փողը տալիս եմ. վերցրո՛ւ ինձանից, որ ես իմ մեռելին թաղեմ այնտեղ»։
Աբրահամը վեր կացավ և խոնարհվեց այդ ժողովրդին՝ Քետի որդիներին։