Ղովտը շատ ստիպեց նրանց, և եկան նրա մոտ ու մտան նրա տունը։ Ճաշ պատրաստեց նրանց համար, բաղարջ թխեց, և կերան։
ԾՆՆԴՈՑ 21:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տղան մեծացավ և կաթից կտրվեց։ Իսահակի՝ կաթից կտրվելու օրը Աբրահամը մեծ խնջույք արեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։ |
Ղովտը շատ ստիպեց նրանց, և եկան նրա մոտ ու մտան նրա տունը։ Ճաշ պատրաստեց նրանց համար, բաղարջ թխեց, և կերան։
Նաև ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխաներ կսնուցի, որովհետև նրա ծերության հասակում որդի ծնեցի նրա համար»։
Երրորդ օրը փարավոնի ծննդյան օրն էր, և նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց։ Իր ծառաների միջից մատռվակապետի և հացագործապետի գլուխները բարձրացրեց։
Եվ Աբենները քսան մարդու հետ եկավ Քեբրոն՝ Դավթի մոտ։ Եվ Դավիթը Աբեններին ու նրա հետ եկած մարդկանց համար խնջույք արեց։
Սողոմոնը զարթնեց, և դա երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առջև, ողջակեզներ մատուցեց և խաղաղության զոհեր բերեց և ճոխ խնջույք արեց իր բոլոր ծառաների համար։
իր թագավորության երրորդ տարում խնջույք արեց իր իշխանների և ծառաների համար, երբ պարսիկների և մարերի բանակի հրամանատարները, ավագանին և գավառների իշխաններն իր մոտ էին։
Հիրավի, իմ անձը հանդարտեցրի և հանգստացրի մոր կաթից կտրված մանկան պես, իմ անձը՝ կաթից կտրված մանկան պես։
Նրա հայրն իջավ այն կնոջ մոտ, և Սամփսոնն այնտեղ մի խնջույք արեց, որովհետև երիտասարդներն այդպես էին անում։
Եվ Սամփսոնն ասաց. «Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ, եթե այս խնջույքի յոթ օրվա մեջ ինձ բացատրեք և գտնեք այն, ես էլ ձեզ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտամ,
Բայց Աննան չգնաց՝ իր ամուսնուն ասելով. «Կնստեմ, մինչև երեխան կտրվի կաթից, հետո կտանեմ նրան, որ երևա Տիրոջ առջև և միշտ մնա այնտեղ»։
Եվ հենց որ կաթից կտրեց նրան, իր հետ վերցրեց նրան և երեք զվարակ, մի արդու ալյուր և մի տիկ գինի ու նրան տարավ Սելով՝ Տիրոջ տունը, թեև տղան փոքր էր։
Եվ Աբիգեան գնաց Նաբաղի մոտ. և ահա իր տան մեջ նա թագավորական խնջույքի պես խնջույք ուներ, և զվարթացել էր Նաբաղի սիրտը, ու նա շատ էր հարբել, և կինը մինչև առավոտյան լույսը նրան բան չպատմեց՝ շատ կամ քիչ։