ԾՆՆԴՈՑ 21:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց. «Որպեսզի իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները, որ ինձ համար վկայություն լինի, թե ես փորեցի այս ջրհորը»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամը պատասխանեց. «Այս յոթ որոջներն ինձնից ստացի՛ր որպես վկայություն այն բանի, որ ես եմ փորել այդ ջրհորը»։ |
Եվ իր հոր՝ Աբրահամի օրոք իր հոր ծառաների բոլոր ջրհորները փղշտացիները փակեցին և դրանք հողով լցրին։
Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց նույն անուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։
վկա է այս կույտը, վկա է այս հուշարձանը, որ ես այս կույտից այն կողմ չանցնեմ ու չգամ դեպի քեզ, իսկ դու էլ այս կույտից և այս հուշարձանից չանցնես դեպի ինձ՝ չարիքի համար։
Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը մեզ վկա լինի, որովհետև սա լսեց Տիրոջ մեզ ասած բոլոր խոսքերը. ուրեմն սա վկա լինի ձեզ համար, որ չլինի թե ուրանաք ձեր Աստծուն»։