Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:52 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

52 վկա է այս կույտը, վկա է այս հուշարձանը, որ ես այս կույտից այն կողմ չանցնեմ ու չգամ դեպի քեզ, իսկ դու էլ այս կույտից և այս հուշարձանից չանցնես դեպի ինձ՝ չարիքի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

52 վկա թող լինի այս բլուրը, վկա թող լինի այս կոթողը, որ ես չար դիտավորությամբ չեմ անցնի բլուրից այն կողմ, իսկ դու չես անցնի բլուրից ու կոթողից այս կողմ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:52
5 Խաչաձեւ Հղումներ  

Լաբանն ասաց. «Այս քարակույտն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Դրա համար էլ նրա անունը Գաղաադ դրվեց.


Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս կույտը, ահա այս հուշարձանը, որ ես կանգնեցրի իմ ու քո միջև.


Աբրահամի Աստվածն ու Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը դատավոր լինի մեր միջև»։ Եվ Հակոբը իր հոր՝ Իսահակի Երկյուղով երդում արեց։


այլ որպեսզի այն մի վկա լինի մեր և ձեր միջև և մեզանից հետո՝ նաև մեր սերունդների միջև, որ մեր ողջակեզներով, մեր զոհերով և մեր խաղաղության զոհերով Տիրոջ ծառայությունը նրա առաջ անենք, և վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին, թե՝ "Դուք բաժին չունեք Տիրոջից"”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ