Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց։
ԾՆՆԴՈՑ 10:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են Նոյի որդիների տոհմերն ըստ իրենց սերունդների և իրենց ազգերի։ Եվ սրանցից երկրի վրա տարածվեցին ազգերը ջրհեղեղից հետո։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է Նոյի որդիների սերնդաբանությունն ըստ իրենց տոհմերի։ Ջրհեղեղից հետո սրանցից երկրի վրա սփռվեցին ազգերի ճյուղերը։ |
Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց։
Եբերին երկու որդիներ ծնվեցին. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք բաժանվեց երկիրը, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։
Սրանք են Սեմի որդիներն իրենց տոհմերով, իրենց լեզուներով, իրենց երկրների մեջ իրենց ազգերով։
Սրանցից բաժանվեցին ծովեզրյա ազգերն իրենց երկրներով՝ ամեն մեկն իր լեզվով, իրենց ազգերով իրենց տոհմերում։
Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները,