Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 10:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 ՍՐԱՆՔ ԵՆ ՆՈՅԻ ՈՐԴԻՆԵՐԻ՝ ՍԵՄԻ, ՔԱՄԻ և ՀԱԲԵԹԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ։ Ջրհեղեղից հետո նրանց որդիներ ծնվեցին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 10:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Հաբեթի որդիները՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոբել, Մեսեք և Թիրաս։


Սրանք են երկնքի ու երկրի ծնունդները, նրանց ստեղծման ժամանակը։ Այն օրը, երբ Տեր Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը,


Այս է Ադամի սերունդների գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով արեց նրան։


Նոյը հինգ հարյուր տարեկան եղավ և ծնեց Սեմին, Քամին ու Հաբեթին։


Սրանք են Նոյի սերունդները։ Նոյը արդար և կատարյալ մի մարդ էր իր դարում։ Նոյը Աստծու առաջ քայլեց։


Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը։


Այս երեքը Նոյի որդիներն են, և սրանցից մարդիկ տարածվեցին ամբողջ երկրի վրա։


Նոյի բոլոր օրերը ինը հարյուր հիսուն տարի եղան, և նա մեռավ։


Իսկ դուք աճեցե՛ք ու շատացե՛ք, բազմացե՛ք երկրի վրա և շատացե՛ք նրանում»։


Աբրահամի որդի Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ