ԾՆՆԴՈՑ 1:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված ցամաքը կոչեց Երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց Ծով։ Աստված տեսավ, որ բարի է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված ցամաքն անվանեց երկիր, իսկ հավաքված ջրերը՝ ծովեր։ Աստված տեսավ, որ լավ է։ |
Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և նրանց մեջ եղած ամեն ինչ. որ հավատարմություն է պահում հավիտյան.
Եվ նա նրանց ասաց. «Ես եբրայեցի եմ և պաշտում եմ երկնքի Աստծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը և ցամաքը»։
Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է նա։