Սակայն թագավորի խոսքը պարտադրվեց Հովաբին ու զորավարներին, և Հովաբն ու զորավարները դուրս ելան թագավորի մոտից, որ Իսրայելի ժողովրդի մարդահամար անեն։
ԺՈՂՈՎՈՂ 8:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև թագավորի խոսքը զորավոր է. նրան ո՞վ կարող է ասել. «Ի՞նչ ես անում»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որպես թագավոր՝ նա իշխանությամբ է խոսում, և ո՞վ կարող է նրան ասել «Ի՞նչ արեցիր»։ |
Սակայն թագավորի խոսքը պարտադրվեց Հովաբին ու զորավարներին, և Հովաբն ու զորավարները դուրս ելան թագավորի մոտից, որ Իսրայելի ժողովրդի մարդահամար անեն։
Եվ ինչպես երդվել եմ քեզ Իսրայելի Աստված Տիրոջով և ասել, որ քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի իմ փոխարեն նստի իմ աթոռին, ահա այսօր պիտի անեմ այդպես»։
Եվ Սողոմոն թագավորն ուղարկեց Հովիադայի որդի Բանեային, որը հարվածեց նրան, և Ադոնիան մեռավ։
Թագավորը հրամայեց Հովիադայի որդի Բանեային, և նա գնաց ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։ Եվ թագավորությունը հաստատվեց Սողոմոնի ձեռքին։
Այդ ժամանակ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, Սաթրաբուզանը և նրանց ընկերները, ինչպես որ Դարեհ թագավորն էր հրաման ուղարկել, շուտով այդպես էլ արեցին։
Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ այդպես արեցիք և ողջ թողեցիք արուներին»։
Թագավորի բարկությունն առյուծի մռնչյունի նման է, իսկ նրա բարեհաճությունը խոտի վրայի ցողի պես է։
Արդ եթե պատրաստ եք, ապա երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագությո՛ւն արեք իմ շինած արձանին. իսկ եթե երկրպագություն չանեք, իսկույն կգցվեք կրակով բորբոքված հնոցի մեջ, և ո՞ր աստվածն է, որ ձեզ պիտի ազատի իմ ձեռքից»։
Եվ երկրի բոլոր բնակիչները ոչնչի պես են համարվում, և նա ըստ իր կամքի է անում երկնքի զորքի ու երկրի բնակիչների մեջ, և մեկը չկա, որ խփի նրա ձեռքին ու ասի նրան. “Ի՞նչ ես անում”։
Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։