ԺՈՂՈՎՈՂ 8:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հետո տեսա, որ անիրավները թաղվեցին. եկած ու գնացած էին սուրբ տեղից, մոռացվեցին այն քաղաքում, ուր որ այսպես էին վարվել. սա էլ է ունայնություն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա տեսա, որ ամբարիշտներին թաղեցին գերեզմանների մեջ, գնացին սուրբ տեղից, և նրանց համար սուգ արեցին քաղաքում, որովհետև այսպես արեցին։ |
Նախկինների հիշատակը չկա. հետինների մասին էլ, որ գալու են, հիշատակ չի լինելու նրանց մեջ, որ հետո են գալու։
Որովհետև իմաստունի հիշատակը մշտակա չէ, ոչ էլ անմիտինը. գալիք օրերում բոլորն արդեն կմոռացվեն, և օ՜, ինչպե՞ս է մեռնում իմաստունը. անմիտի նման։
Բայց այնտեղ մի աղքատ իմաստուն գտնվեց և իր իմաստությամբ ազատեց քաղաքը. սակայն ոչ ոք չհիշեց այն աղքատ մարդուն։
Ողջերը գիտեն, որ մեռնելու են, բայց մեռելները ոչ մի բան չգիտեն և վարձատրություն էլ չունեն, որովհետև նրանց հիշատակը մոռացվել է։
Ո՛վ Տեր, Իսրայելի հույսը, քեզ բոլոր լքողները պիտի ամաչեն, քեզնից հեռացողները գետնին են գրվելու, որովհետև թողեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրին։
Ապա սուտ վկաների կանգնեցրին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և օրենքի դեմ,
Բայց իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը ընկրկի, իմ հոգին նրան չի հավանի» (Ամբ. 2.3-4)։