Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 6:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ապա սուտ վկաների կանգնեցրին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և օրենքի դեմ,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ապա բերեցին կանգնեցրին սուտ վկաների, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս Սուրբ տաճարի և Օրենքի դեմ.

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 6:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ մի քանի մարդկանց կաշառեցին, որ ասեն. «Մենք դրանից լսեցինք, որ Մովսեսին և Աստծուն հայհոյանքներ էր անում»։


աղաղակում էին. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, օգնեցե՜ք. սա այն մարդն է, որ ժողովրդին, օրենքին և այստեղին հակառակ՝ ամենուրեք բոլորին քարոզում է, մինչև իսկ հույների էլ է տաճար մտցրել և այս սուրբ տեղը պղծել»։


որովհետև նա պատասխանում էր. «Ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսրի դեմ որևէ մեղք չեմ գործել»։


Եվ նրան քաղաքից դուրս հանելով՝ քարկոծում էին. վկաներն իրենց զգեստները դնում էին մի երիտասարդի ոտքերի առաջ, որ Սողոս էր կոչվում։


Արդ, երբ տեսնեք ավերածության սրբապղծությունը՝ սուրբ վայրում կանգնած, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա),


Ամեն օր ծռում են իմ խոսքերը. իմ մասին նրանց բոլոր խորհուրդները չարության համար են։


Անգութ վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից։


Մի՛ մատնիր ինձ իմ հակառակորդների կամքին, որովհետև սուտ վկաներ են կանգնում իմ դեմ, որ բռնություն փչեն։


Նրանք բոլորը շնացողներ են, մի թոնրի նման, որ վառել է հաց թխողը, որ խմորը հունցելուց մինչև նրա թթվելը դադարում է կրակը բորբոքելուց։


Քահանայապետները և ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն։


քանի որ քահանայություն փոխելով՝ հարկ է, որ օրենքն էլ փոխվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ