Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԺՈՂՈՎՈՂ 4:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Անմիտը ծալում է իր ձեռքերը և իր միսն ուտում։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիմարը ձեռքերը ծալած նստում և ինքն իրեն է ուտում։

Տես գլուխը



ԺՈՂՈՎՈՂ 4:5
10 Խաչաձեւ Հղումներ  

Մարմինս ինչո՞ւ ատամներիս մեջ առնեմ, կյանքս էլ ափիս մեջ դնեմ։


Ողորմած մարդն իր անձին լավություն կանի, բայց դաժան մարդը իրեն է վնասում։


Ծույլն իր որսը չի խորովում, բայց աշխատասեր մարդը մեծարժեք ստացվածք կունենա։


Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա։


Ձմեռը ծույլը չի հերկի. հունձքի ժամանակ կփնտրի, բայց չի ունենա։


Մինչև ե՞րբ ես պառկելու, ո՛վ ծույլ, քնիցդ ե՞րբ ես զարթնելու։


Իմաստունի բերանի խոսքերը շնորհալի են, բայց անմիտը կործանվում է իր խոսքերից։


Հափշտակելու են աջ կողմից, բայց քաղցած են մնալու, ուտելու են ձախ կողմից, բայց չեն կշտանալու։ Ամեն մարդ իր բազկի միսն է ուտելու։