Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԺՈՂՈՎՈՂ 1:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի սերունդ գնում է, և մի սերունդ գալիս է, բայց երկիրը հավիտյան կմնա։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է հավիտյան։

Տես գլուխը



ԺՈՂՈՎՈՂ 1:4
17 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ պանդխտության տարիների օրերը հարյուր երեսուն տարի են։ Իմ կյանքի տարիների օրերը քիչ և ցավով են եղել ու չեն հասել իմ հայրերի՝ պանդխտության մեջ անցկացրած կյանքի տարիների օրերին»։


Նա հաստատեց երկիրն իր հիմքերի վրա, որպեսզի բնավ և հավիտյան չսասանվի տեղից։


Տիրոջ վրա հույս դնողները Սիոն սարի պես են, որը չի սասանվում և մնում է հավիտյան։


Որովհետև ո՞վ գիտի, թե կյանքում ինչն է լավ մարդուն իր ունայն կյանքի սակավաթիվ բոլոր օրերի մեջ, որ ստվերի պես է անցկացնում. որովհետև ո՞վ պիտի մարդուն հայտնի, թե իրենից հետո ի՛նչ կլինի արեգակի տակ։


Ձեր հայրերն ո՞ւր են, և մարգարեները մի՞թե հավիտյան են ապրում։


Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։


Վերջում այն կինն էլ մեռավ։