ԹՎԵՐ 9:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք զատիկն արեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Սինայի անապատում, ամեն ինչ այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամսվա տասնչորսերորդ օրվա սկզբին, ինչպես որ Սինայի անապատում Տերը հրամայել էր Մովսեսին, այդպես էլ Իսրայելի որդիները տոնեցին այն։ |
Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին և Ահարոնին. այդպես էլ արեցին։
Այսպիսով ավարտվեց խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ գործը։ Իսրայելի որդիներն արեցին ամենը. ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, այդպես արեցին։
Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը ղևտացիների հանդեպ արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին նրանց։
սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։
Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսի մեկին Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը նրանց մասին պատվիրել էր իրեն.
Ահա ես ձեզ սովորեցրի կանոններ ու հրամաններ, ինչպես որ իմ Տեր Աստվածը պատվիրեց ինձ, որպեսզի գործադրեք դրանք այն երկրում, ուր դուք պիտի մտնեք և ժառանգեք այն։
Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։
Իսրայելի որդիները բանակատեղի հաստատեցին Գաղգաղայում և զատիկն արեցին ամսի տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Երիքովի դաշտերում։