5 Եվ Նոյն արեց ամենը, ինչ Տերը պատվիրել էր նրան։
5 Նոյն արեց այն ամենը, ինչ պատվիրեց Տերը՝ Աստված։
Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց։
Իսկ նա պատասխանեց նրանց և ասաց. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են ու կատարում»։
Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։
Այսպիսով ավարտվեց խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ գործը։ Իսրայելի որդիներն արեցին ամենը. ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, այդպես արեցին։
Թեև Որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։
ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։
Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։
Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Հիմա թո՛ւյլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»։ Այդ ժամանակ Հովհաննեսը նրան թույլ տվեց։
Մովսեսն արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն. այդպես էլ արեց։
Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։
Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրենց. այդպես էլ արեցին։
Տապան մտնող բոլոր էակները արու և էգ էին, ինչպես Աստված պատվիրել էր Նոյին։ Ապա Տերը դուռը փակեց նրա ետևից։