Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց ու արեց։
ԹՎԵՐ 7:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ հասավ այն օրը, որ Մովսեսը վերջացրեց վրանը կանգնեցնելը, օծեց այն, սրբագործեց այն իր ամբողջ սպասքով, ինչպես նաև զոհասեղանն իր ամբողջ սպասքով, օծեց ու սրբագործեց դրանք, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Մովսեսը կանգնեցրեց խորանը, օծեց այն ու նրա ողջ սպասքը, զոհասեղանն ու նրա ողջ սպասքը, օծեց ու սրբագործեց դրանք։ |
Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց ու արեց։
Այդ օրը թագավորը սրբեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը և այնտեղ մատուցեց ողջակեզները, հացի ընծան և խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, փոքր էր ողջակեզները, հացի ընծան ու խաղաղության զոհերի ճարպը պարունակելու համար։
«Սրբացրո՛ւ ինձ համար Իսրայելի որդիների միջից ամեն առաջնեկ, ամեն մի նախածին, մարդ լինի, թե անասուն. այն իմն է»։
Օրը մեկ զվարակ մեղքերի զոհ կմատուցես քավության համար. զոհասեղանի համար քավություն կանես՝ այն մաքրելով, և այն կօծես սրբագործելու համար։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ա՛ռ նրանցից մեկական գավազան ըստ իրենց հայրերի տների, այսինքն՝ ընդամենը տասներկու գավազան նրանց հայրերի տների բոլոր իշխաններից։ Ամեն մարդու անունը գրի՛ր իր գավազանի վրա։
Իշխանները զոհասեղանի նավակատիքի ընծաները մատուցեցին զոհասեղանի օծման օրը։ Նրանք իրենց ընծաները մատուցեցին զոհասեղանի առջև։
Զոհասեղանի օծման օրը նրա նավակատիքի համար Իսրայելի իշխանների ընծաները սրանք էին. տասներկու արծաթե սկուտեղ, տասներկու արծաթե կոնք, տասներկու ոսկե տուփ։
Խաղաղության զոհի համար մատուցվածը՝ բոլոր արջառները՝ քսանչորս զվարակ, վաթսուն խոյ, վաթսուն նոխազ և մեկ տարեկան վաթսուն գառ։ Այս էր զոհասեղանի նավակատիքը նրա օծումից հետո։