Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:64 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ64 Այդ օրը թագավորը սրբեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը և այնտեղ մատուցեց ողջակեզները, հացի ընծան և խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, փոքր էր ողջակեզները, հացի ընծան ու խաղաղության զոհերի ճարպը պարունակելու համար։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ64 Այդ օրը արքան սրբագործեց Տիրոջ տան դիմացի գավթի կենտրոնը. այնտեղ արեց ողջակեզները, պատարագները, զոհերն ու խաղաղության ճարպերը, քանի որ Տիրոջ առաջ գտնվող պղնձե զոհասեղանը փոքր էր և չէր կարող տեղավորել բոլոր ողջակեզները, անարյուն զոհերն ու խաղաղության զոհերը։ Տես գլուխը |