Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 7:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երբ Մովսեսը կանգնեցրեց խորանը, օծեց այն ու նրա ողջ սպասքը, զոհասեղանն ու նրա ողջ սպասքը, օծեց ու սրբագործեց դրանք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Երբ հասավ այն օրը, որ Մովսեսը վերջացրեց վրանը կանգնեցնելը, օծեց այն, սրբագործեց այն իր ամբողջ սպասքով, ինչպես նաև զոհասեղանն իր ամբողջ սպասքով, օծեց ու սրբագործեց դրանք,

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 7:1
15 Խաչաձեւ Հղումներ  

Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից։


Այդ օրը արքան սրբագործեց Տիրոջ տան դիմացի գավթի կենտրոնը. այնտեղ արեց ողջակեզները, պատարագները, զոհերն ու խաղաղության ճարպերը, քանի որ Տիրոջ առաջ գտնվող պղնձե զոհասեղանը փոքր էր և չէր կարող տեղավորել բոլոր ողջակեզները, անարյուն զոհերն ու խաղաղության զոհերը։


«Ինձ նվիրաբերի՛ր բոլոր արու անդրանիկներին, որոնք բացում են արգանդը Իսրայելի որդիների մեջ, մարդուց մինչև անասուն, որովհետև անդրանիկը իմն է»։


Սրբագործման յուրաքանչյուր օր մեկական զվարակ կզոհես՝ իբրև մեղքերի քավության զոհ։


Կսրբագործես զոհասեղանը, և դա սուրբ սրբություն կլինի։ Կօծես ավազանն ու նրա պատվանդանը և կսրբագործես այն։


ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. «Այրվածների միջից վերցրե՛ք պղնձե բուրվառները, բայց նրանց օտար կրակը թափե՛ք հեռու։


Զոհասեղանի նավակատիքին, այն օրը, երբ օծեց այն, իշխաններն իրենց ընծաները բերեցին զոհասեղանի առջև։


Զոհասեղանի օծման օրը Իսրայելի որդիների իշխանների մատուցած ընծաները սրանք են. արծաթե տասներկու կոնք, արծաթե տասներկու տաշտ, ոսկե տասներկու խնկաման։


Որպես ողջակեզի զոհ՝ տասներկու արջառ, քսանչորս երինջ, վաթսուն խոյ, վաթսուն նոխազ, մեկ տարեկան արատ չունեցող վաթսուն էգ գառ։ Այս է զոհասեղանի նավակատիքը, նրանց ձեռքերը սրբագործելուց հետո։


Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ