Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 24:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, Հակո՛բ, Եվ քո օթևանները, ո՛վ Իսրայել։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ինչքա՜ն գեղեցիկ են քո տները, Հակո՛բ, և քո վրանները, Իսրայե՛լ։

Տես գլուխը



ԹՎԵՐ 24:5
13 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև Իսրայելի որդիներին չդիմավորեցին հացով և ջրով, այլ Բաղաամին վարձեցին նրա դեմ, որ նրան անիծի, բայց մեր Աստվածը անեծքը դարձրեց օրհնություն։


Իմ անձը ցանկանում և փափագում է Տիրոջ սրահները, իմ սիրտը և իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենդանի Աստծուն։


Այս է խորանի, այսինքն՝ վկայության խորանի կառուցման հաշիվը, որը հաշվարկվեց Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողությամբ, ինչպես պատվիրել էր Մովսեսը ղևտացիների միջոցով։


Ամբողջովին գեղեցիկ ես, ի՛մ սիրուհի, և քեզ վրա արատ չկա։


Ո՛վ իմ սիրուհի, գեղեցիկ ես դու Թերսայի պես, դուրեկան ես Երուսաղեմի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։


Յոթ օր կբնակվեք վրանների մեջ. Իսրայելի բոլոր տեղաբնակները կբնակվեն տաղավարների մեջ,


Տերը բնաջնջելու է այն մարդուն, որ այս է անում, Հակոբի վրաններից արթունին և պատասխանողին և Զորքերի Տիրոջն ընծա մատուցողին։


Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպես բանակատեղի էին հաստատում ըստ իրենց դրոշակների, և այսպես նրանք գնում էին՝ յուրաքանչյուրն ըստ իր տոհմի, ըստ իր հայրերի տան։


Բաղաամն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ իսրայելացիները բանակատեղի են դրել ըստ իրենց ցեղերի։ Աստծու Հոգին իջավ նրա վրա,


Աստծու խոսքերը լսողի, Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը.


Հովիտների նման տարածվեցին, Գետերի ափին գտնվող պարտեզների պես, Տիրոջ տնկած հալվեի ծառերի, Ջրերի երկայնքին գտնվող մայրիների պես են։


Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման, Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ. Նա՛ է վահանը քո օգնության Եվ սուրը քո հաղթանակի։ Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ, Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։


Բայց ես չուզեցի լսել Բաաղամին. նա ձեզ օրհնեց, և ես ձեզ ազատեցի նրա ձեռքից։