ԹՎԵՐ 11:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դեռ միսն իրենց ատամների տակ էր, ու դեռ չէին ծամել, որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, և Տերը շատ մեծ հարվածով զարկեց ժողովրդին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին դադարել ուտելուց, Տերը զայրացավ ժողովրդի վրա ու մեծամեծ հարվածներ հասցրեց նրանց։ |
Այնպես պիտի լինի, որ իր փորը կշտացրած ժամանակ Աստված իր խիստ բարկությունը պիտի նրա վրա ուղարկի, նրա ուտելու ժամանակ անձրևի պես նրա վրա թափի։
Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։