Հովսեփի որդիները, որոնք Եգիպտոսում ծնվեցին նրա համար, երկու հոգի էին։ Հակոբի տան բոլոր հոգիները, որոնք Եգիպտոս գնացին, յոթանասունն էին։
ԹՎԵՐ 11:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Իսրայելի ծերերի միջից ինձ համար հավաքի՛ր յոթանասուն հոգի, որոնց դու ճանաչում ես որպես ժողովրդի ծերերի և գլխավորների։ Նրանց վերցրու բե՛ր ժողովի վրան, և նրանք այնտեղ թող կանգնեն քեզ հետ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր Իսրայելի ծերերից յոթանասուն այր, որոնք ժողովրդի ավագներն ու ղեկավարներն են։ Նրանց Վկայության խորա՛ն առաջնորդիր և կանգնեցրո՛ւ քո կողքին։ |
Հովսեփի որդիները, որոնք Եգիպտոսում ծնվեցին նրա համար, երկու հոգի էին։ Հակոբի տան բոլոր հոգիները, որոնք Եգիպտոս գնացին, յոթանասունն էին։
Մովսեսը ամբողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց կարգեց գլխավորներ, այսինքն՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ։
Աստված ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի և երկրպագությո՛ւն արեք հեռվից։
Այն ժամանակ վեր բարձրացան Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի։
Տերն այսպես ասաց. «Գնա՛, բրուտի խեցե մի կո՛ւժ գնիր և ժողովրդի երեցներից ու քահանաների ավագներից վերցրո՛ւ,
Իսրայելի տան երեցներից յոթանասուն մարդ, նրանց մեջ և Սափանի որդի Հեզոնիան, որոնք կանգնած էին նրանց առաջ, ամեն մեկի բուրվառն իր ձեռքին, և խնկի ծխի ամպը վեր էր բարձրանում։
Մովսեսը վեր կացավ և Տիրոջ խոսքերը հաղորդեց ժողովրդին։ Նա ժողովրդի ծերերի միջից հավաքեց յոթանասուն հոգի և նրանց կանգնեցրեց վրանի շուրջը։
Դրանից հետո Տերն ընտրեց ուրիշ յոթանասուներկու հոգու և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքն էր գնալու։
Եվ յոթանասուներկուսը վերադարձան ուրախությամբ՝ ասելով. «Տե՛ր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով»։
Եվ ես ձեզանից վերցրի ձեր ցեղերի գլխավորներին՝ իմաստուն և շրջահայաց մարդկանց, և նրանց ձեզ վրա, ըստ ձեր ցեղերի, կարգեցի իշխաններ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ և զորականներ։
Քո Տեր Աստծու քեզ տված բոլոր քաղաքներում դատավորներ և պաշտոնյաներ կկարգես ըստ քո ցեղերի։ Թող նրանք դատեն ժողովրդին արդար դատաստանով։
Հավաքե՛ք իմ առջև ձեր ցեղերի բոլոր ծերերին և ձեր գլխավորներին, որպեսզի ես այս խոսքերը խոսեմ նրանց ականջներին և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց առաջ.