Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԶԱՔԱՐԻԱ 5:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ես ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ո՞ւր են տանում այս արդուն»։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Նրանք ո՞ւր են տանում չափելու գործիքը»։

Տես գլուխը



ԶԱՔԱՐԻԱ 5:10
4 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասացի. «Դու ո՞ւր ես գնում»։ Եվ նա ինձ ասաց. «Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը»։


Եվ նա ասաց ինձ. «Որպեսզի նրա համար տուն շինեն Սենաարի երկրում. այնտեղ պիտի հաստատվի և դրվի իր պատվանդանի վրա»։


Ապա բարձրացրի աչքերս ու նայեցի. ահա երկու կին էին դուրս գալիս, և քամի կար նրանց թևերում, և նրանք արագիլի պես թևեր ունեին։ Նրանք արդուն տարան երկրի ու երկնքի մեջտեղը։


Եվ ես պատասխան տվեցի ու ասացի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։