Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 5:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ապա բարձրացրի աչքերս ու նայեցի. ահա երկու կին էին դուրս գալիս, և քամի կար նրանց թևերում, և նրանք արագիլի պես թևեր ունեին։ Նրանք արդուն տարան երկրի ու երկնքի մեջտեղը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Եվ աչքերս բարձրացրի և տեսա. ահա երկու կանայք էին ելնում. հողմ՝ նրանց թևերի վրա, և նրանց թևերը նման էին հոպոպի թևերի. չափելու գործիքը բարձրացրին երկրի ու երկնքի միջև։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 5:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Թռչուններն այնտեղ բույն են դնում, արագիլը եղևնիների վրա շինում է իր տունը։


Արագիլն անգամ օդում գիտի իր ժամանակները, տատրակը, ծիծեռնակն ու կռունկը պահում են իրենց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չգիտի Տիրոջ պատվիրանը։


Փողը բերանի՜դ դիր. արծվի պես մեկը կա Տիրոջ տան վերևում. որովհետև անտեսեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ հանցանք գործեցին։


Թռչունների մեջ սրանցից գարշեք. սրանք չպիտի ուտվեն, պիղծ են. արծիվը, պասկուճը, գետարծիվը,


արագիլը, քարադրը և այն, ինչ սրա տեսակից է, հոպոպը և չղջիկը։


Եվ ես ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ո՞ւր են տանում այս արդուն»։


որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում։


Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ