Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Համեղ բաներ ըմբոշխնողները թշվառացած նստել են փողոցներում, ծիրանու մեջ սնվածներն աղբանոցներ ընկան։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ովքեր կերակուրով էին սնվել, ճանապարհների վրա սովամահ եղան, ովքեր գրկերի մեջ գուրգուրանք ու գգվանք էին վայելել, աղբանոցները գրկած՝ թաթավեցին ու թավալվեցին։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:5
17 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի՛ աղջիկներ, լացե՛ք Սավուղի համար, Որ ձեզ վայելուչ կարմիր էր հագցնում Եվ ոսկե զարդեր դնում ձեր հանդերձների վրա։


Բայց Ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերն ինձ ուղարկել է քո տիրոջ և քեզ մոտ՝ այս խոսքերն ասելու համար. չէ՞ որ նաև այս մարդկանց համար, որոնք նստած են պարսպի վրա և որոնք ձեզ հետ պիտի ուտեն իրենց կղանքն ու խմեն իրենց մեզը»։


Լեռների սաստիկ անձրևներից թրջվում են ու ապաստան չունենալով՝ ժայռին կառչում։


Նա իր տնեցիների համար ձյունից չի վախենում, որովհետև ամբողջ ընտանիքը բրդյա կարմիր հանդերձներ է հագել։


Նրա ամբողջ ժողովուրդը հառաչում է հաց փնտրելով, իրենց ցանկալի բաներն ուտելիքով են փոխանակում՝ իրենց կյանքը պահպանելու համար։ «Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որովհետև ես անարգված եմ»։


Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։


Մի հարուստ մարդ կար, որ ծիրանի ու բեհեզ էր հագնում և ամեն օր շքեղ խնջույք էր անում։


Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. ահավասիկ նրանք, ովքեր փառավոր հագուստների ու փափուկ կենցաղի մեջ են, թագավորների պալատներում են։


Բայց հաճոյասեր այրին ողջ լինելով մեռած է։