Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 38:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Աբդիմելեքն այն մարդկանց վերցրեց իր հետ և նրանց հետ գնաց թագավորի տունը՝ գանձարանի տակը, այնտեղից մաշված լաթեր ու հին շորեր վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց գուբը՝ Երեմիայի մոտ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աբդիմելեքն իր հետ վերցրեց մարդկանց, գնաց թագավորի ապարանքը, գետնափոր գանձատունը, այնտեղից առավ հին կապերտներ ու հին պարաններ և դրանք իջեցրեց Երեմիայի մոտ՝ գբի մեջ։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 38:11
5 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորը հրամայեց եթովպացի Աբդիմելեքին՝ ասելով. «Այստեղից քեզ հետ երեսուն մա՛րդ վերցրու և այն գբից հանի՛ր Երեմիա մարգարեին, քանի դեռ չի մեռել»։


Եվ եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Այդ մաշված և հին շորերը դի՛ր թևերիդ տակ՝ պարանների տակից»։ Եվ Երեմիան այդպես արեց։


Եվ նրանք վերցրին Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մեղքիայի գուբը, որ բանտի գավթում էր. Երեմիային պարաններով իջեցրին։ Գուբի մեջ ջուր չկար, այլ տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ։


Եթովպացի Աբդիմելեք ներքինին, որ թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. թագավորը նստել էր Բենիամինի դռանը։


Ամբողջ արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները Տիրոջ համար սուրբ կլինեն և կմտնեն Տիրոջ գանձարանը»։