Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 38:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Այդ մաշված և հին շորերը դի՛ր թևերիդ տակ՝ պարանների տակից»։ Եվ Երեմիան այդպես արեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եթովպացի Աբդիմելեքը Երեմիային ասաց. «Հին կապերտներն ու բրդերը դի՛ր քո թևատակերին՝ պարանների տակ»։ Երեմիան այդպես էլ արեց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 38:12
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աբդիմելեքն այն մարդկանց վերցրեց իր հետ և նրանց հետ գնաց թագավորի տունը՝ գանձարանի տակը, այնտեղից մաշված լաթեր ու հին շորեր վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց գուբը՝ Երեմիայի մոտ։


Երեմիային պարաններով վեր քաշեցին և նրան հանեցին գբից, և Երեմիան մնաց բանտի գավթում։


Եթովպացի Աբդիմելեք ներքինին, որ թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. թագավորը նստել էր Բենիամինի դռանը։


Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։


Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։


Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ