Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 38:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Աբդիմելեքն իր հետ վերցրեց մարդկանց, գնաց թագավորի ապարանքը, գետնափոր գանձատունը, այնտեղից առավ հին կապերտներ ու հին պարաններ և դրանք իջեցրեց Երեմիայի մոտ՝ գբի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ Աբդիմելեքն այն մարդկանց վերցրեց իր հետ և նրանց հետ գնաց թագավորի տունը՝ գանձարանի տակը, այնտեղից մաշված լաթեր ու հին շորեր վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց գուբը՝ Երեմիայի մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 38:11
5 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորը եթովպացի Աբդիմելեքին հրաման տվեց ու ասաց. «Դու քեզ հետ այստեղից երեսուն մա՛րդ վերցրու, մարգարեին հանե՛ք այն գբից, որպեսզի չմեռնի»։


Եթովպացի Աբդիմելեքը Երեմիային ասաց. «Հին կապերտներն ու բրդերը դի՛ր քո թևատակերին՝ պարանների տակ»։ Երեմիան այդպես էլ արեց։


Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։


Եթովպացի Աբդիմելեքը՝ ներքինի մի մարդ, որը թագավորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը։ Արքան նստած էր Բենիամինի դռանը.


Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը և երկաթը Տիրոջն են պատկանելու և Տիրոջ գանձարանը պիտի մտնեն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ