Եվ Սառային ասաց. «Ահա հազար արծաթ տվեցի քո եղբորը. դա քեզ համար աչքերի քող թող լինի այն ամենի համար, որ պատահեց քեզ. արդարացած ես բոլորի առաջ»։
ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սողոմոնը Բաղաամոնում մի այգի ուներ. այդ այգին հանձնեց պահապաններին. ամեն մեկը նրա պտղի դիմաց հազար արծաթ էր բերելու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնը Բելմավոնում մի այգի ուներ, իր այգին նա տվեց պահապաններին։ Յուրաքանչյուր այր նրա պտղի համար հազար արծաթ պիտի բերի։ |
Եվ Սառային ասաց. «Ահա հազար արծաթ տվեցի քո եղբորը. դա քեզ համար աչքերի քող թող լինի այն ամենի համար, որ պատահեց քեզ. արդարացած ես բոլորի առաջ»։
Մի՛ նայեք, որ սևացած եմ. արևն է ինձ խանձել. մորս որդիները բարկացել էին ինձ վրա և ինձ այգիներին պահապանուհի էին նշանակել. ես իմ սեփական այգին չեմ պահպանել։
Ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանն է տղաների մեջ։ Նրա հովանու տակ ցանկությամբ նստեցի։ Եվ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։
Առավոտ կանուխ այգիները գնանք, տեսնենք՝ որթատունկը ծլարձակե՞լ է, կոկոնը բացվե՞լ է, նռնենիները ծաղկե՞լ են. այնտեղ սերս քեզ եմ տալու։
Իմ այգին, որ իմն է, իմ առջևում է. հազարը քեզ, ո՛վ Սողոմոն, իսկ երկու հարյուրը՝ նրա պտուղը պահողների համար։
Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, որտեղ կար հազար որթատունկ՝ հազար սիկղ արծաթի արժեքով, ցախ ու փշով պիտի լցվի։
Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել. «Մի մարդ այգի տնկեց, ցանկապատեց այն, հնձան փորեց ու աշտարակ շինեց. այն տվեց մշակներին և ուրիշ երկիր գնաց։