Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԳ ԵՐԳՈՑ 5:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրա գլուխը զտված ոսկի է, նրա խոպոպները ծածանվում են, սև են ագռավի պես։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրա գլուխը պատվական ոսկի է, վարսերը՝ գանգուր ու ագռավի նման սև։

Տես գլուխը



ԵՐԳ ԵՐԳՈՑ 5:11
8 Խաչաձեւ Հղումներ  

Նրա աչքերը աղավնիների նման են ջրի վտակների մոտ, կաթով լվացված, լիովին ագուցված։


Ես քնում էի, բայց սիրտս արթուն էր։ Սիրեկանիս ձայնն է. դուռը թակում է. «Բա՛ց ինձ համար, իմ քո՛ւյր, իմ սիրուհի՛, աղավնի՛ս, կատարյա՛լս, որովհետև գլուխս թրջված է ցողով, խոպոպներս՝ գիշերվա շաղերով»։


Գլուխդ՝ քեզ վրա, Կարմեղոսին է նման, իսկ գլխիդ մազերը՝ ծիրանու նման. թագավորը տարված է քո խոպոպներով։


Մինչ նայում էի, գահեր տեղադրվեցին, և Հինավուրցը բազմեց։ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, իսկ նրա գլխի մազը՝ մաքուր բրդի պես։ Նրա գահը կրակի բոց էր, նրա անիվները՝ վառված կրակ։


Եթե մի մարդու գլխի մազերը թափվեն, նա կունտ է, բայց մաքուր է։


Նրա գլուխը և մազերը սպիտակ էին, ինչպես բուրդը, և ճերմակ, ինչպես ձյունը, և նրա աչքերը կրակի բոցի պես էին։