11 Նրա գլուխը պատվական ոսկի է, վարսերը՝ գանգուր ու ագռավի նման սև։
11 Նրա գլուխը զտված ոսկի է, նրա խոպոպները ծածանվում են, սև են ագռավի պես։
նրա գլուխն ու մազերն սպիտակ էին ինչպես բուրդը և ինչպես ձյունը, աչքերը՝ ինչպես կրակի բոց,
Գլուխդ քեզ վրա է, ինչպես Կարմելոսը, իսկ գլխիդ հյուսքերը՝ ծիրանիի նման, թագակիր թագավորի պես ասպարեզներում։
Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։
Աչքերը՝ իբրև աղավնիներ առատ ջրերի վրա, կաթով լվացված ու նստած առատ ջրերի վրա։
Եթե որևէ մեկի գլխի մազերը թափվեն, նա հերաթափ է լինում, բայց մաքուր է։