Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 7:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ օրը Տերը կսուլի այն ճանճերին, որոնք Եգիպտոսի գետերի վերջում են, և այն մեղուներին, որոնք Ասորեստանի երկրում են։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ օրը Տերը պիտի կանչի թշնամիներին, և ճանճերի նման պիտի թափվեն Եգիպտոսի գետի մյուս կողմից, և բոռերի նման՝ Ասորեստանի երկրից։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 7:18
15 Խաչաձեւ Հղումներ  

Ասաց, և շնաճանճը եկավ, և մժեղներն էլ՝ նրանց բոլոր սահմանների մեջ։


Մեղուների պես շրջապատեցին ինձ, հանգան ինչպես փշերի կրակ, բայց Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։


Իսկ եթե չարձակես իմ ժողովրդին, ահա ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա և քո տների վրա։ Շնաճանճերով կլցվեն եգիպտացիների տները, ինչպես և այն հողը, որի վրա նրանք բնակվում են։


Եվ Տերն այդպես էլ արեց. մեծ քանակությամբ շնաճանճեր եկան փարավոնի տան և նրա ծառաների տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ Շնաճանճերի պատճառով երկիրը փչացավ։


որ եկել է հեռավոր մի երկրից՝ երկնքի ծայրից։ Տերը և նրա ցասման գործիքներն ավերելու են ամբողջ երկիրը։


Վա՜յ նրանց, որոնք օգնության համար իջնում են Եգիպտոս, ապավինում են ձիերի, վստահում են մարտակառքերի, որովհետև շատ են, և ձիավորների, որովհետև խիստ զորավոր են։ Սակայն չեն նայում Իսրայելի Սրբին և չեն փնտրում Տիրոջը։


Նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար, սուլելու է երկրի ծայրից նրանց բերելու համար։ Եվ ահա նրանք գալիս են արագ ու շտապ։


Տերը քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա պիտի բերի այնպիսի օրեր, որպիսիք չեն եղել այն օրից ի վեր, երբ Եփրեմի երկիրը բաժանվեց Հուդայի երկրից. պիտի բերի Ասորեստանի թագավորին։


Եվ ես պիտի սուլեմ ու ժողովեմ նրանց, որովհետև ես փրկել եմ նրանց. և նրանք պիտի շատանան, ինչպես որ շատ էին։


Այդ լեռան վրա բնակվող ամորհացիները, դուրս գալով ձեր դեմ, մեղուների նման հալածեցին ձեզ ու կոտորեցին Սեիրում՝ մինչև Հորմա։


Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա,


Քո Տեր Աստվածը նաև իշամեղուներ պիտի ուղարկի նրանց վրա, որ կոտորվեն մնացածներն ու քեզանից թաքնվածները։


Ձեր առաջից իշամեղուներ ուղարկեցի, որոնք նրանց, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներին, քշեցին ձեր առջևից. ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով։