Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 8:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Իսկ եթե չարձակես իմ ժողովրդին, ահա ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա և քո տների վրա։ Շնաճանճերով կլցվեն եգիպտացիների տները, ինչպես և այն հողը, որի վրա նրանք բնակվում են։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք և այստե՛ղ զոհ մատուցեք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 8:21
7 Խաչաձեւ Հղումներ  

Ասաց, և շնաճանճը եկավ, և մժեղներն էլ՝ նրանց բոլոր սահմանների մեջ։


Շնաճանճեր ուղարկեց նրանց վրա, որ նրանց ուտեն, և գորտեր, որ ապականեն նրանց։


Կլցվեն քո տները, քո բոլոր ծառաների տները և բոլոր եգիպտացիների տները, որ ո՛չ քո հայրերը և ո՛չ էլ քո հայրերի հայրերը երբեք չեն տեսել երկրի վրա իրենց ծնված օրից մինչև այսօր”»։ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։


Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան և կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա դուրս է ելնում դեպի ջուրը) ու ասա՛ նրան. “Տերն այսպես է ասում. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։


Բայց այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, որտեղ բնակվում է իմ ժողովուրդը, և այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ ե՛ս եմ Տերը երկրի մեջ։


Եվ Տերն այդպես էլ արեց. մեծ քանակությամբ շնաճանճեր եկան փարավոնի տան և նրա ծառաների տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ Շնաճանճերի պատճառով երկիրը փչացավ։


Այդ օրը Տերը կսուլի այն ճանճերին, որոնք Եգիպտոսի գետերի վերջում են, և այն մեղուներին, որոնք Ասորեստանի երկրում են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ