Եվ վերցրին իրենց անասունները և իրենց ունեցվածքը, որ ստացել էին Քանանի երկրում։ Հակոբը և իր ամբողջ սերունդն իր հետ եկան Եգիպտոս.
ԵՍԱՅԻ 52:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Առաջ իմ ժողովուրդն իջավ Եգիպտոս՝ այնտեղ պանդխտանալու, ապա ասորեստանցին առանց պատճառի ճնշեց նրան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը նախ եգիպտացիների երկիրն իջավ, որպեսզի իբրև նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնությամբ Ասորեստան քշվեց։ |
Եվ վերցրին իրենց անասունները և իրենց ունեցվածքը, որ ստացել էին Քանանի երկրում։ Հակոբը և իր ամբողջ սերունդն իր հետ եկան Եգիպտոս.
իր որդիներին ու որդիների որդիներին իր հետ և իր աղջիկներին ու իր որդիների աղջիկներին, իր ամբողջ սերունդն իր հետ բերեց Եգիպտոս։
Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա, ու դեռ իր կատարելությունը պահում է, թեև ուզում էիր ինձ համոզել, որ նրան զուր տեղը կործանեի»։
Ինձ զուր տեղն ատողները շատացան իմ գլխի մազերից. զորավոր են ինձ կորցնել ցանկացող թշնամիներս. այն, ինչ չեմ հափշտակել, պետք է վճարեմ։
Ասորեստանցուն պիտի կոտորեմ իմ երկրում, նրան ոտնակոխ պիտի անեմ իմ լեռների վրա, և կվերանա նրա լուծը նրանց վրայից, նրա բեռը՝ նրանց ուսերից»։
Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է, առյուծներն են քշել նրան. նախ Ասորեստանի թագավորը լափեց նրան, և վերջում նրա ոսկորները փշրեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։
Բայց դա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրված խոսքը. "Ինձ առանց պատճառի ատեցին" (Սաղ. 35.19, 69.4)։