ԵՍԱՅԻ 4:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կուտենք և մեր հագուստը կհագնենք, միայն թե քո անունով կոչվենք։ Վերացրո՛ւ մեր նախատինքը»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Յոթ կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն. «Մեր հացը կուտենք և մեր զգեստը կհագնենք, միայն թե քո անունը լինի մեզ վրա. մեր նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։ |
Այն օրն Իսրայելի մնացորդն ու Հակոբի տան ազատվածներն այլևս չպիտի ապավինեն իրենց հարվածողին, այլ ճշմարտությամբ պիտի ապավինեն Տիրոջը՝ Իսրայելի Սրբին։
Ես մարդուն ավելի հազվագյուտ պիտի դարձնեմ, քան մաքուր ոսկին, և մարդ արարածին ավելի հազվագյուտ, քան Օփիրի ոսկին»։
Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը,
Մարդուս ամբարտավանությունը պիտի խոնարհվի, պիտի իջնի մարդկանց մեծամտությունը, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։
Մարդ կբռնի իր եղբորն իր հոր տան մեջ՝ ասելով. «Դու հանդերձ ունես, իշխո՛ղ եղիր մեզ վրա, թող քո ձեռքի տակ լինի այս ավերակը»։
Մի՛ վախեցիր, որովհետև չպիտի ամաչես, անպատվված մի՛ զգա, որովհետև չպիտի նախատվես. դու պիտի մոռանաս քո պատանության ամոթը և այլևս չպիտի հիշես քո որբևայրության նախատինքը,
Նրանց այրիները ծովերի ավազից ավելի շատ եղան նրանց դեմ. երիտասարդի մոր դեմ կեսօրին կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի արհավիրք ու սարսափ եմ գցելու։
Այդպիսիներին պատվիրում ենք և խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն ու իրենց հացն ուտեն։
Բայց նրա նախանձորդը՝ Փենանան, վրդովում էր նրան և վշտացնում, քանի որ Տերը փակել էր նրա արգանդը։