Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՍԱՅԻ 4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կուտենք և մեր հագուստը կհագնենք, միայն թե քո անունով կոչվենք։ Վերացրո՛ւ մեր նախատինքը»։


Երուսաղեմը պիտի վերականգնվի

2 Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու շքեղություն կլինի Իսրայելի վերապրողների համար։

3 Սիոնի մնացորդը և Երուսաղեմում մնացածները սուրբ կկոչվեն. բոլոր նրանք, որ գրված են Երուսաղեմում ապրելու համար,

4 երբ լվացած լինի Սիոնի դուստրերի աղտեղությունը և մաքրած լինի Երուսաղեմն իր մեջ եղած արյունից իրավունքի հոգով և կրակի հոգով։

5 Տերը Սիոն լեռան բոլոր բնակավայրերում և ժողովատեղերի վրա ցերեկը ամպ, իսկ գիշերը՝ ծուխ ու կրակի պայծառ, այրող բոց կստեղծի, որովհետև ամբողջ փառքի վրա մի ամպհովանի կլինի։

6 Այն տաղավար կդառնա, հովանի՝ ցերեկվա տաքության դեմ, և ապաստարան ու ծածկ՝ մրրիկի և անձրևի դեմ։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ